Բիզնես 

Ռուսաստանը չեղյալ կհամարի Ուզբեկստանի 890 մլն դոլար պետական պարտքից 865 մլն դոլարը

analitik.am

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Ուզբեկստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ռուստամ Ազիմովը երկու երկրների միջև պարտավորություններն ու ֆինանսական պահանջները կարգավորող համաձայնագիր են ստորագրել, հայտնում է Интерфакс-ը։

 

Փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Տաշկենտ կատարած այցի շրջանակում։

 

Նոր ստորագրված փաստաթուղթը ենթադրում է, որ Ռուսաստանը չեղյալ կհամարի Ուզբեկստանի 890 մլն դոլար պետական պարտքից 865 մլն դոլարը։

 

«Այդ պարտքից ուզբեկական կողմը կմարի 25 մլն դոլարը»,- նշել է Սիլուանովը։

Նույն շարքից