Միջազգային Տնտեսություն 

«Թուրքական հոսք» գազատարի կառուցումը կավարտվի 2020-ին

analitik.am

«Թուրքական հոսք» գազատարի վերջին` չորրորդ հատվածը կառուցված կլինի 2020-ին:  Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:

Նրա խոսքով` աշխատանքն ընթանում է ըստ  գրաֆիկի` ինչպես ծովային, հատվածի, այնպես էլ՝ ցամաքային: Ներկա պահին Թուրքիայի և Ռուսաստանի միջև քննարկումներ են ընթանում երկու կողմում հետազոտություններ անցկացնելու շուրջ:

«Կառուցման ժամկետները շատ պարզ են. 2020 թվականին «Թուրքական հոսքի» համար նախատեսված ծավալները կմատակարարվեն նորակառույց գազատարով», -ասել է Մեդվեդևը: Խոսքը 14 մլրդ խորանարդ մետր գազի մասին է` Թուրքիայի համար և մոտ 50 մլրդ` Եվրոպայի համար:

Մեդվեդևը նաև հաղորդել է, որ «Գազպրոմը» պատրաստ է 4 տարուց սկսել գազի մատակարարումը Չինաստան՝ «արևելյան միջանցքով» («Սիբիրի ուժի» գազատարով` 30 մլրդ խորանարդ մետր տարեկան ծավալով):

Նույն շարքից