Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում մայիսի 8-ին բանակցություններ կվարի Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ:
Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, նշելով, որ Չինաստանի առաջնորդը Մոսկվա է ժամանել Պուտինի հրավերով՝ մասնակցելու Հաղթանակի 70-ամյա միջոցառումներին:
Բանակցությոնները իրենցում ներառում են մի շարք ոլորտներ:
Նախատեսվում է շուրջ 40 փաստաթղթերի ու համաձայնագրերի ստորագրում:
Բացի այդ Չինաստանի ղեկավարը կհանդիպի Դմիտրի Մեդվեդեւի հետ ու կմասնակցի հաղթական միջոցառումներին:
Միայն Կազան- Մոսկվա երկաթուղու շինարարությունում Չինաստանը մտադիր է ներդնել 300 միլիարդ ռուբլի: