Բիզնես 

Կենսաթոշակները կփոխանցվեն հունվարի 3-5-ն ընկած ժամանակահատվածում

analitik.am

Կենսաթոշակառուները տոնական օրերին ստիպված չեն լինի սպասել մինչեւ հունվարի 12-ը` իրենց կենսաթոշակը ստանալու համար: Այն կփոխանցվի 2015թ. հունվարի 3-5-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերինախարար Արտեմ Ասատրյանը: «Չնայած նրան, որ հունվարի առաջին տասնօրյակը կլինի ոչ աշխատանքային, այնուամենայնիվ, թոշակառուները ստիպված չեն լինի սպասել մինչեւ հունվարի 12-ը: Մենք կենսաթոշակների փոխանցումը կկազմակերպենք հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին, որպեսզի մեր թոշակառուներին անհարմարություն չպատճառենք»,-  ասաց նախարարը:



Ասատրյանի խոսքով՝ ոչ աշխատանքային օրերը տարեց քաղաքացիների համար կենսաթոշակը ստանալու խոչընդոտ չպետք է հանդիսանան:

Նույն շարքից