Միջազգային Տնտեսություն 

Սաուդյան թագավորը Եմենին հատկացրել է 266 միլիոն դոլարի հումանիտար օգնություն

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Սաուդյան Արաբիայի թագավոր Ազիզ ալ-Սաուդը Եմենի բնակչությանը հատկացրել է 266 միլիոն դոլարի հումանիտար օգնություն:

 

Այդ մասին նա հայտնել է Եմենում փրկարարական աշխատանքների ու օգնության տրամադրման կենտրոնի հադիսավոր բացման արարողության ընթացքում:

 

Հումանիտար օգնության կենտրոնի հիմնական նպատակն է հումանիտար օգնություն ցուցաբերել Եմենի բնակչությանն ու վերականգնել քայքայված երկիրը:

 

Միաժամանակ Սաուդյան Արաբիայի ու արաբական երկրների օդուժը շարունակում են Եմենի շիա ապստամբների հենակետերի ռմբակոծությունները, ինչի հետեւանքով զոհեր են գրանցվել նաեւ խաղաղ բնակչության շրջանում:

Հազարավոր մարդիկ ստիպված են լքել իրենց բնակավայրերը ու մեկնել հարեւան երկրներ:

 

Նույն շարքից