Բիզնես 

Աբխազիայում տնտեսության ոչ մի ճյուղ չի գործում. նախագահ Խաջիմբա

analitik.am

Աբխազիայում  տնտեսության ոչ մի ճյուղ չի գործում, նույնիսկ նվազագույն ռեժիմով: Այդ մասին  լրագրողներին հայտնել Է հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան:

 

«Ստիպված ենք մեծ ջանքեր գործադրել, որպեսզի բյուջե մտնեն հարկեր եւ մյուս վճարումները. շատ սուր են ծառացած Էներգաապահովման եւ կոմունալ տնտեսության հարցերը»,-ասել Է Խաջիմբան:

 

Նրա կարծիքով՝ «սա այն բանի հետեւանքն Է, որ տարիներ շարունակ հիմնավոր ջանքեր չեն գործադրվել երկրի զարգացման համար»: Այժմ, Խաջիմբայի խոսքով, դախատազության մարմինները «ակտիվորեն զբաղվում են խախտումների  հետաքննությամբ, որոնք կատարվել են տարբեր կազմակերպությունների կողմից», այդ թվում նաեւ այն միջոցների ծախսման մասով, որոնք Ռուսաստանի Դաշնության կողմից հատկացվել են Համալիր ծրագրի իրականացման շրջանակներում: Հանրապետության ղեկավարը վստահ Է, որ «դրա համար պատասխանատուները օրենքով նախատեսված պատիժներ կկրեն»: 

 

2010-2012 թվականներին Աբխազիայի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու Համալիր ծրագրով Ռուսաստանի բյուջեից հատկացվել Է 10,9 միլիարդ ռուբլի, 2013-2015 թվականների ներդրումային ծրագրի իրացման համար՝ 1,8 միլիարդ ռուբլի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից