Բիզնես 

ԱՄՆ-ի և ԵՄ-ն միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը կարող է Եվրոպային ազատել ճգնաժամից. Մերկել

analitik.am

ԵՄ-ն և ԱՄՆ-ի միջև Առևտրի և ներդրումների ոլորտում գործընկերության վերաբերյալ տրանսատլանտյան համաձայնագիրը (TTIP) ճգնաժամից դուրս գալու հիմնական միջոցներից կդառնա: Ուրբաթ օրն այս դիրքորոշումն է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Նյուրնբերգում կայացած Քրիստոնեական-սոցիալիստական միության նիստին, գրում է TASS-ը:


«Եթե Գերմանիան ցանկանում է 10 տարի անց էլ պահպանել արտահանման մեծ ծավալները, եթե Եվրոպան ցանկանում է տնտեսական իմաստով ոտքի կանգնել, եթե մենք ցանկանում ենք մեկ քայլ առաջ գնալ, ապա մենք պետք է բանակցություններ վարենք (ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով, որն էլ ենթադրում է TTIP-ն)՝ ամբողջովին տրվելով դրան, դրա վրա աշխատելով ջանասիրաբար և վստահությամբ»,- հայտարարել է կանցլերը՝ հանդես գալով նիստի մասնակիցների առջև:


Սկզբում ենթադրվում էր TTIP-ի վերաբերյալ բանակցություններն ավարատել մինչև 2014թ. վերջը: ԵՄ-ն հունիսյան գագաթնաժողովին այդ նպատակը հետաձգվել է մինչև 2015թ.: Նոյեմբերի վերջին առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը նշել է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի վերաբերյալ պաշտոնական բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի 2015թ. փետրվարին՝ Բրյուսելում:

Նույն շարքից