Բիզնես 

Ձեր աշխատավարձը պահանջելու իրավունք ունեք, բայց` ոչ վարչապետից. Հովիկ Աբրահամյան

analitik.am

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ ընդունել է մի խումբ նաիրիտցիների: Քաղաքացիները վարչապետի մոտ բարձրաձայնեցին իրենց չստացած աշխատավարձերի մասին` նշելով, որ իրենք հասկանում են, որ հնարավոր չէ միանգամից հարցը լուծել, սակայն հույս ունեն, որ գոնե փուլ առ փուլ խնդիրը լուծում կստանա: Վարչապետն էլ, իր հերթին, հայտարարեց, որ նաիրիտցիներն իրավունք ունեն պահանջելու իրենց աշխատավարձերը:  


«Դուք ինձ պարտադրում եք, հորդորում եք, որ ձեր պարտքերը փակենք: Ճիշտ եք ասում, դուք ունեք այդ իրավունքը և իրավունք ունեք պահանջելու ձեր աշխատավարձը, բայց` ոչ վարչապետից և էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարից, դուք ունեք տնօրենների խորհուրդ»,- ասաց վարչապետը և հավելեց. « Ես դեմ եմ չաշխատող գործարանի տնօրենին 2 մլն 600 հազար աշխատավարձ տալուն»: 

Նույն շարքից