Բիզնես 

ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է առավելագույնը 490 դրամով

analitik.am

Դեկտեմբերի 14-ի նկատմամբ Հայաստանում արտարժույթի՝ ԱՄՆ դոլարի առքի ու վաճառքի փոխարժեքի տատանում է արձանագրվել համապատասխանաբար՝ + 0.38  և +0.52 տոկոսով: Այսպիսով, պահպանվում է դոլարի փոխարժեքի տատանման և բարձրացման միտումը:

Ըստ  rate.am-ի՝ մեկ ամերիկյան դոլարի առքի նվազագույն գինը  այսօր՝ դեկտեմբերի 15-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ կազմում է 464 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝   470 դրամ, առքի ու վաճառքի առավելագույն փոխարժեքները հավասարեցված են՝ 485 դրամ: Միջին փոխարժեքն է 471.43 դրամ առքի դեպքում և 478.57 դրամ՝ վաճառքի:

Ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 7.72 դրամ, վաճառքինը՝ 8.41 դրամ, առքի  առավելագույն  փոխարժեքը՝ 8.20 դրամ, վաճառքինը՝ 9.10 դրամ: Առքի միջին փոխարժեքը կազմում է 7.98 դրամ, վաճառքի միջինը՝ 8.67 դրամ:

Եվրոյի առքի նվազագույն գինն է 570 դրամ, առավելագույնը՝ 592 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 588 դրամ, առավելագույնը՝ 623.50 դրամ: Միջին փոխարժեքներն են համապատասխանաբար՝ 582.91 դրամ և 602.72 դրամ:

Նույն շարքից