Բիզնես 

Հայաստանում հերթական ֆինանսական բո՞ւրգն է պայթեցվում․ Վիվառոն ըննդեմ Տանդեմի

Datalex.am-ից  տեղեկանում ենք, որ ՀՀ-ում վճարային առաջատար համակարգերից  ՛՛Տանդեմ Փեյմինթս՛՛ ՍՊԸ-ն հայտնվել է դատարանում,  և ըստ հավաստի լուրերի,  գնում է սնանկացման: Վերջինիս դեմ գումարի բռնագանձման հայց է ներկայացրել Բուքմեքերական գործունեությամբ զբաղվող ՛՛Վիվառո Բեթինգ՛՛ ՍՊԸ -ն և երկու հայցով վերջինիցս պահանջում է մոտ 83.000.000 ՀՀ դրամ գումար:


Ըստ Վիվառոյի,  ՛՛Տանդեմ Փեյմինթս՛՛ ՍՊԸ -ի տերմինալներով գումարները փոխանցվել են, սակայն տեղ չեն հասել: Զարմանալին այն է,որ այսքանից հետո ՛՛Տանդեմ Փեյմինթս՛՛ ՍՊԸ -ն այսքանից հետո շարունակում է վճարումներ  ընդունել, բայց թե ո՞ւր են գնում այդ գումարներն  անհայտ են,  և եթե հանկարծ այս ընկերությունը սնանկ ճանաչվի,  ապա պատկերացնելն անգամ սարսափելի է,  թե ինչքան մարդ և կազմակերպություն կսննկանան այդ ամենի հետևանքով:



Ի՞նչ է սա՝ երկու տնտեսավարողի վե՞ճ, թե ուղղակի  ինչ-որ մեկը փորձում է մոնոպոլիզացնել այս ոլորտը նույնպես։  


Ըստ հնարավոր առաջին սցենարի  ՛՛Տանդեմ Փեյմինթս՛՛ ՍՊԸ-ն  հանդես է գալիս որպես առանձին գործոն,  բայց  հնարավոր է, որ  իրականում սա հերթական խաղի  լինի  մեր ժողովրդի և որոշ կազմակերպությունների գլխին, որտեղ ՛՛Վիվառոն՛՛  էլ իր դերակատարումն ունի։  Ամեն դեպքում այս պատմությունը նման է սննկացած Սթառ-ի, Մոսկվիչկայի  և  բոլոր նույնանման կերպով սննկացած կազմակերպությունների պատմությանը, ինչի արդյունքում տուժվեց ժողովուրդը և այն կազմակերպությունները, որոնք խանգարում էին ոմանց մոնոպոլիզացնել ոլորտը։


Շարունակելի

Նույն շարքից