Բիզնես 

ՀՀ-ում կոնյանի արտադրության ծավալը նվազել է, գինունը և օղունը՝ աճել

Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2015թ.-ի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է, իսկ գինու, օղու և ոչ ալկոհոլային խմիչքի արտադրությունը որոշակի աճ է գրանցել, հայտնում է ՀՀ ԱՎԾ-ն:



Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 35,1 տոկոսով և 2 259,6 հազար լիտր կազմել։



Շամպայնի արտադրության ծավալը նվազել է 25,2 տոկոսով և կազմել 53.2 հազար լիտր, գարեջրի արտադրության ծավալը նվազել է 18.2 տոկոսով և կազմել 2 763,5 հազար լիտր։



Միաժամանակ նշված ժամանակահատվածում արձանագրվել է գինու արտադրության 25,4 տոկոս աճ՝ մինչև 1 370,1 հազար լիտր: Նշված ժամանակահատվածում 33,3 տոկոսով ավելացել է նաև օղու և լիկյորի արտադրության ծավալը` կազմելով 2 600,7 հազար լիտր։



Ոչ ալկոհոլային խմիչքի արտադրությունը կազմել է 13 660,4 հազար լիտր, ինչը 19,5 տոկոսով շատ է 2014 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Նույն շարքից