Բիզնես 

Խաչատուր Սուքիասյանը «Ռոսիա մոլ» է կառուցում. news.am

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը որոշել է դուդուկի տեսքով հյուրանոց կառուցել: Այս մասին հայտնում է  NEWS.am-ը:  «Ռոսիա կինոթատրոնի» տարածքում Խաչատուր Սուքիասյանն կառուցում է մեծ առեւտրի կենտրոն՝ վերջին շրջանում շատ նորաձեւ դարձած «մոլ», որտեղ բացի խանութներից՝ կլինեն նաեւ սրճարան, սննդի կետեր եւ այլն:



Առեւտրի կենտրոնի շինարարությունն արդեն ավարտական փուլում է, այն կոչվելու է «Ռոսիա մոլ»: Դրա դիմացը՝«Քուին բուրգեր» արագ սննդի կենտրոնի տարածքում, քննարկվում է կառուցել հյուրանոց՝ ժողովրդական գործիք դուդուկի տեսքով:



Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը հայտնել է, որ  «Սիլ կոնցեռնը» պատրաստ է ֆինանսավորել հայկական որեւէ խորհրդանիշ հանդիսացող շենք, եթե դա համապատասխանի տարածքին, հետաքրքիր ճարտարապետական լուծում ունենա եւ գեղեցիկ  ոճ առաջարկի՝ հայկական խորհրդանիշի պատկերով:


Նույն շարքից