Բիզնես 

2014-ը ՎԶԵԲ-ի համար ներդրումների առումով ռեկորդային տարի էր. ՎԶԵԲ նախագահ

analitik.am

Վերակառուցման և զարգացման բանկը նախորդ տարի ռեկորդային ծավալով ներդրումներ է արել: Այս մասին այսօր Հայաստանում՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտիին։



«2014թ. մենք ներդրումներ ենք կատարել 18 ծրագրերում, որոնց ընդհանուր գումարը կազմել է 114 միլիոն եվրո: Եվ սրա շրջանակներում  շատ լավ արդյունքների ենք հասել առևտրի խթանման ու ՓՄՁ զարգացման ոլորտում, և մեր ծրագրային փաթեթը բավականին ուժեղ և ամուր կերպով առաջ է ընթանում»,–հավելեց Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի նախագահը, որի համար սա արդեն 2-րդ այցելությունն է Հայաստան։



Այսօր առավոտյան նա ստորագրել է Երևանի փողոցային լուսավորության պիլոտային ծրագրի իրականացման պայմանագիրը, որի շրջանակներում Երևանի փողոցներում էներգախնայողության և ավելի արդյունավետ լուսավորության համակարգ է տեղադրվելու:



Նախագահի խոսքով՝ եթե այն իրականացվի հաջողությամբ, ապա ՎԶԵԲ-ը կցանկանա ընդլայնել այն ինչպես ողջ Երևանում, այլև այլ մարզերի քաղաքներում:

 

 

«Դուք բոլոր ապրում եք Երևանում և կարող եք ինքներդ տեսնել այն օգուտը, որ կբերի ծրագիրը Երևանի քաղաքին, դա կապված է ծախսերի կրճատման հետ, ընդհանուր անվտանգության, ինչպես նաև էներգախնայողության հետ»,-ասաց նա:



 

Նշենք, որ ՎԶԵԲ-ը և Եվրոպական ներդրումային բանկը՝ ԵՆԲ-ն և ԵՄ հարևանության ծրագիրը շարունակում են աջակցել Երևանի մետրոյի հետագա վերակառուցման և բարեկարգման գործընթացը և տրամադրվող ֆինանսական աջակցությամբ արդեն իսկ զգալի աշխատանքներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և արդիականացման ուղղությամբ:

Նույն շարքից