Բիզնես 

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի պատվիրակությանը

analitik.am

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը:

 

Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

 

Պատվիրակության կազմում էին ՎԶԵԲ Հայաստանի տնօրեն Փոլ Վլաանդերենը, Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի գծով տնօրեն Բրունո Բալվաներան, ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության աշխատակազմի Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը և Ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ կառավարման համակարգում նախատեսվող փոփոխություններն ու այդ համատեքստում Հայաստանի մասնակցության հետ կապված հարցեր:

 

Մտքեր են փոխանակվել առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ժողովի ընթացքում քննարկվելիք հարցերի շուրջ:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքին:

Նույն շարքից