Բիզնես 

Հայաստանի բանկային համակարգում էականորեն ավելացել է ռիսկային վարկերի թիվը. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին ամիսներին Հայաստանում բանկային համակարգում էականորեն ավելացել է ռիսկային վարկերի թիվը: Այսինքն ՝ քաղաքացիները ժամանակին չեն վճարում իրենց վերցրած վարկի տոկոսը և մայր գումարը:



Բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները առայժմ փորձում են տվյալ խնդիրը լուծել վարկերը վերաձևակերպելով և որտեղ հնարավոր է՝ նոր վարկ տալով: Այսինքն՝ որոշ դեպքերում վարկառուին նոր վարկ են տալիս հինը ժամանակին սպասարկելու հարցում օգնելու համար կամ էլ՝ վարկի վճարման ժամանակացույցն են փոխում: Սա արվում է ժամկետանց վարկերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը չուռճացնելու և այսպիսով՝ համակարգի ընդհանուր ցուցանիշները չգցելու համար:



Բանկային համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները, սակայն պնդում են, որ այս գործընթացը գնալով էլ ավելի մեծ լարում ու աշխատանք է պահանջում իրենցից: Բանկերում և ֆինանսական կազմակերպություններում հույս ունեն, որ արտագնա աշխատանքի՝ խոպանի սեզոնի բացումը կավելացնի Հայաստան ուղարկվող տրանսֆերտների թիվը և իրավիճակի լարվածությունը առաջիկա ամիսներին կնվազի»:

Նույն շարքից