Բիզնես 

Ռեսո,Կասկո, թե՞ հերթական խաբեություն

՛՛Ալգա՛՛ իրավաբանական ընկերությունն իր ՖԲ էջում գրում է, որ վերջերս  իրենց են դիմել  քաղաքացիներ, որոնց  ապահովագրական գործերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ ՀՀ-ում  արդեն շատ վաղուց գործում է ՀՀ քաղաքացիներից գումարներ կորզելու մի մեխանիզմ, որի հանճարեղությունը կայանում է նրանում,որ այն գործում է բոլորի աչքի առջև,  օրը ցերեկով, և ավելին՝  իր այդ գործունեության իրականացման համար դեռ արտոնագիր էլ ունի:


Ուսումնասիրելով Ռեսո ապահովագրական ընկերության սեփականատերերին,  հենց առաջին իսկ քայլերից պարզ է դառնում,որ զարմանալ պետք չէ ոչ նրա գործունեության, ոչ էլ նրա գումարներ վերցնելու և դրանք  հետ չտալու անհագ ցանկության վրա։

 

Քանզի այդ կառույցի սեփականատերն է տխրահռչակ ՅունիԲանկի սեփականատեր Գագիկ Զաքարյանը: Նախկինում բազմիցս  անդրադարձել ենք այդ բանկի գործունեությանը,նրա աշխատակիցների կողմից կատարված չարաշահումներին և սեփականատեր Գագիկ Զաքարյանի, մեղմ ասած, ներգրավվածությանը միջազգային տարբեր ֆինանսական սկանդալներում, ինչի հետևանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ և նույնիսկ պետություններ:

 

ՍԱյս հոդվածում  հանգիստ թողնենք ՅունիԲանկին և վերադառնանք վերջինիս  ածանցյալ Ռեսո ապահովագրական ընկերությանը։

Սույն ապահովագրական ընկերության, այսպես ասած, ապահովագրական պայմաններին ծանոթանալով, համոզվում ես հետևյալում,որ ամեն ինչ արված է մի նպատակի համար․

 

Քաղաքացու մոտ ստեղծել պատրանք,որ նա ապահովագրված է,գանձել նրանից գումարներ,սակայն ապահովագրական պատահարի դեպքում ուղղակի չհատուցել:

 

Թե ինչպե՞ս է դա կատարվում և ի՞նչ հնարքներով կներկայացնենք մեր հաջորդ նյութում:

Նույն շարքից