Երևանում սպասվում է հնդկական ապրանքատեսակների տոնավաճառ: Հատկանշական է, որ վերջին տարիներին հնդկական ապրանքների հանդեպ հայերի հետաքրքրությունն անչափ մեծացել է: Դա հիմնականում պայմանավորված է հնդկական ապրանքատեսականու որակյալ լինելու և մատչելի գնային քաղաքականությամբ:
Սա վկայում է այն մասին, որ շուտով հայկական ապրանքաշուկա պատրաստվում է ներթափանցել հնդկական մրցունակ ապրանքատեսականի: Եթե ուսումնասիրենք գովազդային պաստառները, ապա պարզ երևում է, որ ապրանքատեսականին բավականին լայն , է և հայ սպառողը կարող է գտնել տնտեսական ապրանքատեսականուց մինչև հագուստի պարագաներ:
Հնդկական ապրանքները, ի տարբերություն այլ երկրներից ներմուծված ապրանքների, բավականին մատչելի են , բայց միևնույն ժամանակ որակապես մրցունակ շուկայում առկա նմանատիպ, բայց ավելի թանկ ապրանքների հետ համեմատած։