Բիզնես 

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսավորմամբ բացվել է «Էկոտոմատո» ընկերության նոր ջերմոցը

ՎՏԲ-Հայաստան Բանկի օժանդակությամբ ՀՀ Կոտայքի մարզում այսօր բացվեց «Էկոտոմատո» ընկերության` հոլանդական վարդերի աճեցման նոր ջերմոցը: Ընկերության առաջին երկու ջերմոցները կառուցվել են 2011 և 2012թթ., և ջերմոցային տնտեսության մակերեսն ընդլայելու նպատակով բացվել է երրորդ ջերմոցը 3 հա մակերեսով, որը նույնպես նախատեսված է վարդերի աճեցման համար: Այս մասին տեղեկացնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

«Էկոտոմատո» ՓԲԸ զբաղվում է վարդերի աճեցմամբ 2011թ.-ից, ընկերության ջերմոցները կառուցված են Dalsem հոլանդական ընկերության հետ համատեղ: Այսօրվա դրությամբ ջերմոցում աճեցվում է հոլանդական վարդերի 15 տեսակ, սակայն ընկերությունը ծրագրում է ընդլայնել տեսականին: 

 

Ջերմոցներում կատարվում է բոլոր գործընթացների ավտոմատ կարգավորում, արհեստական լուսավորություն, ներդրված է ոռոգման կաթիլային համակարգ, այսինքն` ապահովված են հոլանդական վարդերի աճեցման համար անհրաժեշտ պայմաններ: «Էկոտոմատո»-ի արտադրանքն առանձնանում է իր բարձր որակական հատկանիշներով և իրացվում է Հայաստանում, արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Նիդեռլանդներ, Շվեդիա: 

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևն ասել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը ջերմոցային տնտեսությունները ֆինանսավորելու լավ փորձ ունի: «Էկոտոմատո» ընկերությունը Հայաստանի` վարդերի աճեցման շուկայում առաջատար է և ունի մի շարք առավելություններ, մասնավորապես տնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու բնագավառում, և մեր համագործակցությունը կրելու է երկարատև բնույթ: Վստահ եմ, որ ընկերությունը կանգ չի առնի իր ունեցած ձեռքբերումների վրա և կշարունակի ընդլայնել իր գործունեությունը»:

 

«Էկոտոմատո» ՓԲԸ տնօրեն Արսեն Սանդոյանը նշել է. «Էկոտոմատոն» ՀՀ ջերմոցային տնտեսությունների շուկայում աշխատում է արդեն մի քանի: Տարեցտարի մենք ընդլայնում ենք արտադրությունը, իսկ թվով երրորդ ջերմոցի բացումը թույլ կտա մի քանի անգամ ավելացնել արտադրանքի ծավալը, և դա շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ բազմամյա համագործակցության: Բանկից ստացված ֆինանսավորումն ուղղվել է ջերմոցի կառուցմանն ու հատուկ սարքավորումների ձեռքբերմանը»:



Ջերմոցի հանդիսավոր բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, երկրի բիզնես շրջանակների ներկայացուցիչներ:

Նույն շարքից