Բանկային համակարգի ռիսկերից էական տեղ է զբաղեցրել վարկային ռիսկը, որը շարունակում է գտնվել կառավարելի շրջանակում: Այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման բաժնի պետ Անդրանիկ Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին:
Նրա խոսքով՝ Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է ցուցաբերել աճի միտումներ՝ միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:
«Իրականացված սթրես-թեստերի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին իրացվելի և կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար»,-նշել է Անդրանիկ Գրիգորյանը: