Բիզնես 

Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը նվազել է 29,4 տոկոսով. «ՀԺ»

«Անշարժ գույքի կադաստրի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա ապրիլ ամսին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 29,4 տոկոսով:

 


Իսկ ամբողջ հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ գործարքների թիվը ապրիլին նվազել է 15.8 տոկոսով: Անշարժ գույքի շուկայում տիրող այս իրավիճակը արտացոլում է ՀՀ սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը: Անշարժ գույքի նկատմամբ գործարքների թվի նման գահավիժում արձանագրվել է 2008-2009 թվականների ճգնաժամի ընթացքում: Հրապարակված այլ ցացանիշներ ևս ցույց են տալիս տնտեսության տխուր վիճակը: Մասնավորապես կտրուկ նվազել են հիպոթեկային գործարքները: Անցած տարվա ապրիլի համեմատ այդպիսի գործարքների թիվը կրճատվել է 41.2 տոկոսով»,–գրում է թերթը։

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից