Բիզնես 

Բակո Սահակյանը Սամվել Կարապետյանի հետ այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածք

analitik.am

Նախագահ Բակո Սահակյանը ազգային բարերար Սամվել Կարապետյանի և ռուսաստանաբնակ մի խումբ այլ բարերարների հետ միասին հունիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր և ծանոթացել նրանց աշխատանքներին:



Այցի ընթացքում քննարկվել են նաև Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:



Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի հայրենանվեր գործունեությունը` ընդգծելով, որ նրա աջակցությամբ կյանքի կոչված ծրագրերը ոչ միայն նպաստում են մեր ժողովրդի առջև ծառացած հրատապ խնդիրների լուծմանը, այլ նաև հուսալի հիմք են ստեղծում Արցախի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար:

Նույն շարքից