Բիզնես 

Ո՞վ էր Ծառուկյանին հրավիրել «Հայաստան» կինոթատրոնի բացմանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ վերաբացված «Հայաստան» կինոթատրոնի հետ կապված մի ուշագրավ հարց կա, որի պատասխանը մինչ օրս դեռ չի հնչել: Ո՞վ է այդ կինոթատրոնի սեփականատերը: Ինչպես հայտնի է՝ բացման արարողությանը Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:



Սակայն, պարզվում է, որ նա չէ կինոթատրոնի սեփականատերը: Այդ հանգամանքը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: Նա ասել է, որ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են կինոթատրոնի բացմանը, և նա էլ գնացել է: Իսկ թե ով է հրավիրել և ով է այդ կառույցի սեփականատերը, Տոնոյանը չի ասել:



«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կինոթատրոնի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ Աշոտ Ավետիսյանն է, նույն ինքը` Բանգլադեշցի Համիկը: Վերջինս Հայաստանի հանրության շրջանում առավել հայտնի դարձավ 2004 թվականի ապրիլի 5-ին լրագրողների դեմ հարձակումներ կազմակերպելուց հետո: Ի դեպ, «Նեպտուն» համալիրը ևս նրան է պատկանում»:



 

Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից