Բիզնես 

Ամերիկյան դոլարի առքի նվազագույն գինն այսօր՝ դեկտեմբերի 16-ի առավոտյան 10.00-ի դրությամբ կազմում է 475 ՀՀ դրամ

analitik.am

Ըստ  rate.am-ի՝ մեկ ամերիկյան դոլարի առքի նվազագույն գինն այսօր՝ դեկտեմբերի 16-ի առավոտյան 10.00-ի դրությամբ կազմում է 475 ՀՀ դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 495 ՀՀ դրամ, վաճառքի առավելագույն արժեքը՝ 515 ՀՀ դրամ:  Առքի  միջին  փոխարժեքը կազմում է 491.95, վաճառքինը՝  504.67 ՀՀ դրամ:

Ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 7.43 ՀՀ դրամ, վաճառքինը՝ 8.03, առքի  առավելագույն  փոխարժեքը՝ 8.33, վաճառքինը՝ 9.20: Առքի միջին փոխարժեքը կազմում է 7.95, վաճառքի միջինը՝ 8.71 ՀՀ դրամ։

Եվրոյի առքի նվազագույն գինն է 585, առավելագույնը՝ 592, վաճառքի նվազագույնը՝ 623 առավելագույնը՝ 650  ՀՀ դրամ: Միջին փոխարժեքներն են համապատասխանաբար՝ 609.62 և 636. 43:

 

Հայտնի սուպերմարկետներից մեկի փոխանակման կետերում այսօր առավոտյան մեկ ամերիկյան դոլարը վաճառվում էր 520 ՀՀ դրամով:

Դեկտեմբերի 15-ի նկատմամբ Հայաստանում արտարժույթի՝ ԱՄՆ դոլարի առքի ու վաճառքի փոխարժեքի տատանում է արձանագրվել՝ համապատասխանաբար +10.50  և +12.75 տոկոսով:

Այսպիսով, ոչ միայն պահպանվում է դոլարի փոխարժեքի տատանման և բարձրացման միտումը, այլև  երեկ դոլարը նորից թռիչքաձև բարձրացավ:

Նույն շարքից