Հոգեբանի անկյուն 

Կանանց ամենից շատ հուզող խնդիրները շարունակում են մնալ միջսեռային-սիրային հարցերը

analitik.am

Այսօր կանայք տարբեր խնդիրներով են դիմում հոգեբանին:  Ցանկացած կնոջ կյանքում առաջնային, կենսականորեն կարևոր ոլորտը միջանձնային փոխհարաբերություններն են: 



Հոգեբանների դիտարկմամբ` կանանց ամենից շատ հուզող խնդիրները շարունակում են մնալ միջսեռային-սիրային, ամուսնական և ընտանեկան փոխհարաբերությունների հետ կապված հարցերը: Այդ թվում, բնականաբար, նաև երեխաների և նրանց զարգացման ու առողջության հետ կապված խնդիրները: Հաջորդը աշխատանքի և կարիերայի հետ կապված հարցերն են, բայց դրանց թվում, միևնույնն է, առաջին պլանում փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներն են:



Երիտասարդ աղջիկների և կանանց մոտ վառ արտահայտված է նաև ինքնազարգացման, ինքնակատարելագործման ձգտումը, և նրանք հոգեբաններին շատ են դիմում անձի զարգացման զանազան դասընթացների և սեմինարների մասնակցելու համար: 



Հոգեբանորեն բարդ փուլերն այն ժամանակ են վրա հասնում, երբ աղջիկը, կինը անձնական նշանակալի փոխհարաբերությունների հետ կապված ընտրության առջև է կանգնում և իր համար կարևոր որոշումներն է կայացնում: 


Անձնական, առավել ևս ամուսնա-ընտանեկան հարաբերությունները ներկայումս բարդացել են, անհատականացել են, դրանք մի շարք պահանջներ են ներկայացնում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: Բազմաթիվ ունակություններ ու կարողություններ են պահանջվում երջանիկ փոխհարաբերություններ, մասնավորապես երջանիկ և ամուր ընտանիք ստեղծելու և այն պահպանելու համար: 

Նույն շարքից