Բիզնես 

ՌԴ կենտրոնական բանկը կտրուկ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ռուբլին փրկելու համար

analitik.am

 

Գիշերը Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է՝ հասցնելով 17% տոկոսի:

 

Ինչպես տեղեկացնում է Комсомольская правда-ն, նման բան դեռ չէր եղել. կեսգիշերին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է՝ 9,5% տոկոսից հասցնելով 17%-ի:

 

Ռուսաստանի ԿԲ-ի տվյալներով՝ դա կօգնի կանխել ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացումը:

 

«Ռուսաստանի բանկի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել դեկտեմբերի 16-ից վերաֆինանսավորման տոկոսադրուքը դարձնել 17,00%: Այդ որոշումը պայմանավորված է արժեզրկման աճը սահմանափակելու և գնաճի ռիսկերի դեմ»,- ասված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ:

Նույն շարքից