Ֆեյսբուք 

Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կսրվեն

Տիգրան Խաչիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Վրաստանի դատախազությունը դիմել է Ադրբեջանին`պահանջելով ձերբակալել և վրացական կողմին հանձնել Վրաստանի նախկին նախագահ`Միխաիլ Սաակաշվիլիին:

 

Սաակաշվիլին, ով այժմ հանդիսանում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականը, Բաքու է մեկնել երեկ և մասնակցել է Բաց հասարակությունների 3-րդ գլոբալ ֆորումին:

 

 

Վրացական կողմը դեռ չի ստացել Ադրբեջանից պաշտոնական պատասխան,բայց ամենայն հավանականությամբ Ադրբեջանը Սաակաշվիլիին չի հանձնի Վրաստանին,ինչի պատճառով անկասկած կսրվի հարաբերությունները:



Հ.Գ. Ադրբեջանը աշխարհին ներկայանում է նեյտրալ երկիր,որը չի խառնվում օտար երկրների խնդիրներին,իսկ չհանձնելու 2-րդ պատճառն էլ նա է,որ երբ Սաակաշվիլին նախագահ էր,միմիանց հետ համագործակցում էին և չեն ցանկանում Սաակաշվիլիի հետ հարաբերությունները վատացնել:

Նույն շարքից