Բիզնես 

Brent նավթի գինը 5 տարվա մեջ առաջին անգամ 60 դոլարից նվազել է

analitik.am

Brent ապրանքանիշի 1 բարել նավթի գինը 2009թ.ի վեր առաջին անգամ 60 դոլարից նվազել է: Ինչպես նշում է lenta.ru-ն, ICE ֆյուչերային բորսայում 1 բարել նավթի գինը հասել է 59.95 դոլարի:

 

Իսկ դեկտեմբերի 12-ին ՕՊԵԿ-ի նավթային զամբյուղի արժեքն ընկել է 58.65 դոլարի` 1 բարելի դիմաց: Բացի այդ, Համաշխարհային բանկը կանխատեսել է, որ 2015թ. նավթի միջին գինը կհասնի 78 դոլարի, իսկ 2016թ.` 80 դոլարի:

 

Աղբյուրը հավելում է, որ 60 դոլարից ներքև նավթի գների անկումը վատ կանդրադառնա Ռուսաստանի տնտեսական զարգացման վրա: Սա նշանակում է, որ եկող տարում Ռուսաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 4.5-4.7 տոկոսով, իսկ 2016թ.` ևս 0.9-1.1 տոկոսով:

Նույն շարքից