Վրեժ Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսվել է միջազգային դիտորդների հավատարմագրման գործընթացը: Այսօր գրանցված առաջին դիտորդները Ֆրանսիայից էին. Ֆրանսիա- Արցախ բարեկամության շրջանակի խոսնակ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուա, Փարիզի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի անդամ, նախկին դիվանագետ, Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ Մորիս Բոննո, <Դոկտորանտ իրավաբանների ֆրանսիական միության > նախագահ Պիեռ դ’ Էսպերոնա:
Հավատարմագրված դիտորդներին ընդունել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են սպասվող խորհրդարանական ընտրությունների և օրենսդրական նորությունների վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Ի դեպ, ֆրանսիական դիտորդական այս խումբն առաջին անգամը չէ, որ այցելում է Արցախ: