Ալիսա Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Արցախցի Վյաչեսլավ Սարգսյանը, ով առավել հայտնի է «Շալյավ» մականունով, լավ է ճանաչում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բարձր է գնահատում նրա մասնակցությունը ղարաբաղյան շարժմանը, ազգային ազատագրական պայքարին. «Մենք նրան հավատացինք և ընտրեցինք նախագահ, հետո «խոպան» ուղարկեցինք՝ Հայաստան...Քոչարյանն այս տարիներին հսկայական ունեցվածք է դիզել և ... հիմա ժամանակն է, որ հետ գնա Արցախ ու իր կարողությունների ու ունեցվածքի մի մասը գոնե ներդնի Արցախի զարգացման մեջ»:
Արցախցի ազատամարտիկի կարծիքով Ռոբերտ Քոչարյանը իր այդ քայլով կարող է օրինակ ծառայել ղարաբաղցի մյուս մեծահարուստների համար, և դա պետք է արվի «նրանց հոգու հանգստության ու զավակների հետագա բարեկեցության համար, որ նրանց սերունդները առանց վախի վայելեն այլևայլ ճանապարհներով դիզած հարստությունը...»:
Հայաստանում քաղաքական վերջին հենարանը կորցրած 2-րդ նախագահը կհետև՞ի արդյոք արցախցի ազատամարտիկի հորդորին՝ ցույց կտա ժամանակը: Ու նաև այն, թե որքանով է նա կապված իր արմատներին:
Հ.Գ. Թերթերից մեկը տեղեկացնում է, որ ՀՀ 2-րդ նախագահը, տեսնելով, որ այլևս որևէ կերպ չի կարողանում ազդել ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա, իր ստվերային ջանքերը կենտրոնացրել է Արցախում՝ փորձելով այնտեղ վերականգնել իր ազդեցությունը: