Ֆեյսբուք 

Կարգին տղա, բայց վատ քաղաքական գործիչ. Սեֆիլյանին խանգարում է իր շրջապատը

Խաչատրյան Ժոռան իր ֆեյսբուքյան էջում գրում է․

 

Այսօր Հիմնադիր խորդրդարանի կալանավորված անդմաներն ազատ են արձակվել: Գլխավոր դատախազության Հատուկ կարևորագույն գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ փոխվել է շարժման հինգ անդմաների խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին:



Հիմնադիր Խոհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկման փաստը, անկախ պատճառներից և հանգամանքներից, ճիշտ չի ընկալվում հասարակության կողմից:

 

Այսօր հանրությունը նրան ճանաչում է, որպես Արցախյան պատերազմի ազատամարտիկ և բնական է, որ այս պարագայում երբեք էլ չի կարող համակերպվել Սեֆիլյանի` բանտում գտնվելու գաղափարի հետ:



Այլ հարց է նրա քաղաքական ընկալումները



Իհարկե, ծայրահեղական գաղափարներն ու գործելաոճը մշտապես հակադրվում ու «բախվում են» հասարակական կարգի պահպանման հետ, դա պարզից էլ պարզ էր: Ամեն դեպքում, ցանկալի կլիներ, որ Սեֆիլյանի և նրա թիմակիցների շարժումը տեսնել առավել կառուցողական ու ընկալելի դաշտում:



Որքան էլ մեր գիտակցության մեջ Սեֆիլյանը դիրքավորված է որպես ազատամարտիկ, կռված տղա, սակայն այդ համբավը ոչ մի կերպ չի պրոյեկտվում նրա քաղաքական գործունեության վրա: Նա, որպես քաղաքական ակտիվիստ դեռ չի ընկալվում հանրության կողմից: Սրա ապացույցն այն է, որ Հիմնադիր խորհրդարանի հավաքները մշտապես եղել են սակավաթիվ: Նրա` որպես քաղաքական գործիչ չընկալվելը պայմանավորված է նաև իր շրջապատով: Այդ իսկ պատճառով, Ժիրայրը պետք է նախ և առաջ մաքրի իր շրջապատը:



Իհարկե ազատամարտիկներին հանրությունը մշտապես ընդունում է պատերազմում ունեցած համբավի համար և բավականին դժվար է «տեսնում» նրանց, որպես քաղաքական գործիչ: Էլ չենք խոսում կռված լինելու տիտղոսը, քաղաքական դիվիդենտների համար օգտագործելու մասին:

Նույն շարքից