Ֆեյսբուք 

Իրականում ֆիդայի` ոչ թե քաղաքական գործիչ

analitik.am

Արմեն Հովասափյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Ժամեր առաջ ՀՀ Գլխավոր դատախազության Հատուկ կարևորագույն գործերով  քննության վարչության դատախազի որոշմամբ, փոխվել է Հիմնադիր խորհրդարանի կալանավորված հինգ անդամների` Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը, նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:



Հարկ է նշել. որ հայ հասարակության ենթագիտակցության մեջ Ժ. Սեֆիլյանը մշտապես ընկալվել է որպես «կռված տղա», Ղարաբաղյան պատերազմի հերոս-ֆիդայի, և դրա հետ կապված չի կարող համակերպվել նրա` բանտում գտնվելու փաստի հետ: Դրանով է պայմանավորված, որ հայստանյան իրականության մեջ Սեֆիլյանն այսօր էլ շարունակում է ասոցացվել Արցախյան հերոսամարտի, և չի ընդունվում որպես քաղաքական որոշակի շահեր հետապնդող ընդդիմադիր քաղաքական գործիչ:



Տրամաբանական է, որ քաղաքականությամբ զբաղվող կառույցի ռադիկալ տրամադրությունները երբեմն խնդիր են առաջացնում հասարակական կարգի պահպանման հարցում, ըստ այդմ նախընտրելի կլիներ, որ Հիմնադիր խորհրդարանի պայքարն առավել կառուցողական և ընկալելի դաշտում լիներ, քանի որ ապրիլքսանչորսյան միջոցառումներին ֆոնին նմանատիպ հակազգային կոչերն, իհարկե, դուրս են հայ մարդու ընկալման սահմաններից:



Փաստենք մի կարևոր հանգամաք, ինչը քաղաքականության մեջ ունի շատ հիմնարար նշանակություն. «Հիմնադի խոհրդարան» կառույցում Ժիրոյի շրջապատում հավաքվածներից ոմանք, ուղղակի, փորձում են օգտագործելով Սեֆիլյանի հասարակական շրջանում ունեցած հարգանքն ու ֆիդայական թասիբը, խաղալ մարդկանց նուրբ լարերի հետ, և դրանով լուծել սեփական քաղաքական ամբիցիաները: Ասել է թե Սեֆիլյանը սեփական կառույցում պարտավոր է «սրբագրում» կատարել, եթե ցանկանում է վայելել ունեցած բարի համբավը:

Նույն շարքից