Բիզնես 

Կենտրոնական բանկը վաճառել է հերթական 4 մլն դոլարը

analitik.am

ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 526.32 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել է 523.50  ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց:  Դեկտեմբերի 8-ից հետո սա յոթերորդ աճուրդն է, որ իրականացվում է Կենտրանական բանկի կողմից: Այս օրերի ընթացքում ԿԲ-ն տեղաբաշխել է 38 մլն դոլար:


Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրել է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների  միջոցով իրականացվում են արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Մինչ դեկտեմբերի 15-ը օրական վաճառքի ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար էր:

Նույն շարքից