Ֆեյսբուք 

Կառավարությունը մինչև մայիսի 7-ը կփոխանցի Գևորգի բուժման համար հավաքվող գումարի մնացած 13 հազար դոլարը

Ժոռա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Գևորգ Եղիազարյան ջան, պինդ կաց, քիչ մնաց, շուտով կապաքինվես, ախպերս: Գևորգին անհրաժեշտ գումարը վերջապես հավաքվեց, և շուտով նա կտեղափոխվի Գերմանիա բուժման:



Կառավարությունից հայտնել են, որ մինչև մայիսի 7-ը կփոխանցեն Գևորգի բուժման համար հավաքվող գումարի մնացած 13 հազար ԱՄՆ դոլարը: Հիմա Գևորգը բուժում է ստանում, հենց վերջացնի, փաստաթղթերը հավաքելուց հետո կտեղափոխեն Գերմանիա:



Գևորգի բուժման համար 56 հազար ԱՄՆ դոլար էր անհրաժեշտ: Գումարի մեծ մասը՝ 40 հազար ԱՄՆ դոլարը, հավաքվել էր: Ապրիլի 30-ին կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետը հորդորել էր կառավարության անդամներին գումար հատկացնել զինծառայողի բուժման համար:



Գևորգ Եղիազարյանը վիրավորվել էր 2011թ. դեկտեմբերի 27-ին, վնասվել էին նրա ողերն ու ողնաշարը: Արդեն 3 տարի զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում:



Գևորգ Եղիազարյանին օգնելու համար Յունիբանկ-ում բացվել է հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով:


AMD 24100321447500


USD 24100321447501


EUR 24100321447502


Հ.Գ. Հուսով եմ և համոզված, որ ամեն ինչ կանցնի բարեհաջող, և մեր Գևորգը կապաքինվի: Առողջություն քեզ, ախպերս։

Նույն շարքից