Բիզնես 

«Գազպրոմ» ընկերությունը հերքել է անձնակազմի կրճատման մասին լուրերը

analitik.am

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն այս պահին չի նախատեսում անձնակազմի կրճատում, հայտնել է կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Բացառել օպտիմալացումն ապագայում՝ ճիշտ չէր լինի, սակայն տեղեկությունն այն մասին, որ այժմ քննարկվում է կրճատման հարցը, չի համապատասխանում իրականությանը»,- նշել է Կուպրիյանովը։

 

Ավելի վաղ Интерфакс-ը հայտնել էր, որ «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է զանգվածային կրճատումներ իրականացնել։

 

Կրճատումները պետք է վերաբերվեին անձնակազմի 15-25%-ին, այն սպասվում էր ինչպես գլխավոր մասնաճյուղի, այնպես էլ նրա «դուստր» ընկերությունների աշխատակիցներին։

 

2013-ին «Գազպրոմ» ընկերության անձնակազմի թիվը 459.500 էր։ Վերջին անգամ ընկերությունն աշխատակիցների կրճատումներ է իրականացրել 2008-ին։

Նույն շարքից