Ֆեյսբուք 

Պաշտոնական Թբիլիսիին մտահոգել է Հայաստանի և Հարավային Օսիայի ԱԺ նախագահների հանդիպումը

Արտյուշ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Պաշտոնական Թբիլիսիին մտահոգել է Հայաստանի և Հարավային Օսիայի ԱԺ նախագահների հանդիպումը: Այս առիթով Վրաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ համարժեք կարձագանքեն իրենց ունեցած հնարավոր բոլոր միջոցներով: Պաշտոնական Երևանի պարզաբանմամբ՝ հանդիպումը կրել է բացառապես մասնավոր բնույթ, և պաշտոնական հարց չի քննարկվել: Այնուամենայնիվ, այս պարզաբանմանը կավելացնեի հետևյալը.

 

Իսկ պաշտոնական Երևանին մտահոգում է, որ պաշտոնական Թբիլիսին՝

 

Ա. Արցախում տեղի ունեցող յուրաքանչյուր համապետական ընտրություն պաշտոնապես չի ճանաչում Ադրբեջանին հաճոյանալու համար, այնինչ կարող է ուղղակի զերծ մնալ որևէ դիրքորոշում հայտնելուց՝ պահպանելով տարածաշրջանային համերաշխության սկզբունքները,

Բ. մինչև օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վերջինիս մասին քննարկումներն արգելվում են հնարավոր բոլոր միջոցներով, 

Գ. հայաբնակ Ջավախքում արգելում է ուսումնասիրել Հայոց պատմություն առարկան և արգելված է սահմանով անցկացնել հայկական գրականություն: Վրաստանի հայկական դպրոցների համար նախատեսված հայերեն դասագրքերը սահմանն անկացնելու համար լրջագույն խոչնդոտներ են հարուցված,

Դ. Վրաստանի տարածքում հայկական շատ եկեղեցիներ համարում է վրացական կամ վիճելի,

Ե. մասնակից է դարձել տարածաշրջանային բոլոր տնտեսական ծրագրերից Հայաստանին դուրս թողնելու` Ադրբեջանի և Թուրքիայի ստոր քաղաքականությանը (Կարս-Ախալքալաք երկաթգից, Բաքու-Ջեյհան նավթամուղ և այլն)

Այս շարքը կարելի է շարունակել…

Նույն շարքից