Ֆեյսբուք 

Խոպանչին «իր փայ» հարկը ՀՀ բյուջե կմուտքագրի

Նարեկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Այսօր ԱԺ-ը արտահերթ նիստում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի» մասին և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:



«Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին:



«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան ծրագրեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման և այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոս պետբյուջե:



Արդյունքում արտագնա աշխատանքի գնացողներն իրենց եկամտահարկը կմուծեն են ոչ թե ռուսական գործատուին, այլ` ՀՀ բյուջե: 
Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությամբ արտագնա աշխատանքի գնացած մարդիկ չեն տուժում՝ հարկ երկու տեղ չեն վճարում:



Միայն այլ բան է, որ ԱԺ-ում օրենքի փոփոխության վերաբերյալ քննարկումներն ավելի շատ են աչքի ընկնում ապակողմնորոշիչ բնույթով: Իրականում խնդիրն այն է, որ նախագիծը խորհրդարանում փնթի ձևով ներկայացվեց:

Նույն շարքից