Կարեն Թումանյանը գրում է իր ՖԲ էջում.
Այսօր ՛՛ հաճելի՛՛ անակնկալ էր մեզ սպասում: Լրատվամիջոցներից մեկը առավոտ շուտ հետևյալ աչքալուսանքը տվեց՝ «ՀՀ արտաքին պետական պարտքը ընդհուպ մոտեցել է 4 մլրդ դոլարի սահմանին։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցի համաձայն, մարտի 31-ի դրությամբ մեր արտաքին պետական պարտքը կազմել է 3 մլրդ 925 մլն դոլար։ Դրանից մոտ 3.5 միլիարդ դոլարը կառավարության պարտքն է, 431 միլիոն դոլարը կենտրոնական բանկինը»:
Ինչ է այս ամենը նշանակում: Միգուցե այն, որ…՝
• Միգուցե՞ այն, որ մենք արագ տեմպերով կործանվում ենք
• Միգուցե՞ այն, որ մեր երկրի գործադիրը հոգեվարքի մեջ է
• Միգուցե՞ այն, որ երկիրը ոչ մի եկամուտ չունի, այլ գոյատևում է լոկ պարտքերի հաշվին
• Միգուցե՞ այն, որ ժամանակն է եկել, որպեսզի բարձացնել Կառավարության ոչ ադեկվատ լինելու հարցը՞
• Միգուցե՞ այն, թե հանրությունը այն աստիճանի է ընկել, որ գործադիրը թքած ունի նրա կարծիքի վրա:
• Միգուցե՞ այն, որ մեր թոռները դեռ չծնված արդեն միջազգային տարբեր բանկերի ստրուկներն են:
Մի խոսքով սա Հայաստանի վերջն է…Հոգեվարք