Ֆեյսբուք 

Հույժ կարևոր գաղտնիք՝ վարչապետի մասին

Հույժ կարևոր գաղտնիք եմ իմացել վարչապետի մասին: Պարզվում է, որ ինքն է «Խոպանի տեսություն» սերիալի սցենարիստը: Ասել է՝ մի հատ տեսական ձևով նկարահանենք, հետո կանցնենք գործնական քայլերի: Խոպանչներին, որպես «մեր սեփական ոչխարների՝ մկրատն առնենք, մի 13 տոկոսով խուզենք»: Վարչապետին թվացել է, թե Հայարփին լռելու է: Հայարփին մեր տանջված, չարքաշ ժողովուրդն է, ով «ռուսին է տվել անգամ իր անձնական օգտագործման մարդուն»: Վարչապետն էլ հույսը դրա վրա էր դրել: Բայց երեկ Ազգային ժողովի դերասանները գործնական խաղը «բոյկոտել, թափվել են կառավարութուն, ճվճվացել»՝ Ամա՜ն մեզ Հայարփիի ձեռքից ազատի, «մեր քյաչալ գլխից էլ է մազարմատ պինցետում»: Վարչապետն առայժմ դադար է տվել՝ մինչև Ռուսաստանից «համապատասխան ներկայացուցիչը էս էրկու օրը կգա»:

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

Սկզբնաղբյուր՝  hraparak.am

Նույն շարքից