Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի քաղաքապետարանում այսօր հյուրընկալել էի Երևանը 2015 թվականի Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում Երևան ժամանած Եվրոպական ուսանողական միության պատվիրակներին, ինչպես նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներին։
Պատվաբեր է, որ այս տարվա Եվրոպական ուսանողական մայրաքաղաք է ճանաչվել մեր սիրելի Երևանը։
Ուրախ եմ, որ Երևանի քաղաքապետարանում այսօր հարյուրավոր երիտասարդներ են աշխատում, ովքեր իրենց կարևոր ներդրումն են ունենում մեր քաղաքի ամենօրյա զարգացման պատասխանատու գործում:
Երիտասարդությունը, իսկապես, ուժ է։ Մաղթում եմ մեր բոլոր երիտասարդներին և ուսանողներին նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։