Բիզնես 

Պսակին բացատրել է ռուբլու փոխարժեքի փլուզումը

analitik.am

Ռուբլու փոխարժեքի անկումը նախ եւ առաջ պայամնավորված է ոչ թե պատժամիջոցներով, այլ Ռուսաստանում «տնտեսական կառավարման ցածր մակարդակով եւ նավթի գնի նվազմամբ»: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

 

«Ռուսաստանի տնտեսական իրադրությունը եւ այն խնդիրներից շատերը, որոնց նրանք (ՌԴ-ի իշխանությունները) բախվում են, պայմանավորված են ոչ միայն պատժամիջոցներով: Դա ավելի բարդ իրադրություն է եւ ներառում է նավթի գինն ու Ռուսաստանում տնտեսական կառավարման ընդհանուր ցածր մակարդակը»,- բացատրել է Փսակին:

 

Տնտեսության դիվերսիֆիկացման եւ ինովացիաների ու ձեռնարկատիրության զարգացման բացակայությունը, նրա խոսքով, Ռուսաստանին չափազանց մեծ կախվածության մեջ են դրել ածխածնային հումքից:

 

Փսակին նաեւ ընդգծել է, որ պատժամիջոցների նպատակը ոչ թե Ռուսաստանի տնտեսությունը խարխլելն է, այլ փորձել Կրեմլին ստիպել փոխելու քաղաքականությունը, եւ ՌԴ-ն պետք է կատարի իր ընտրությունը:

 

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակիչ միջոցները ավերիչ ազդեցություն ունեցան նրա տնտեսության վրա:«Պատժամիջոցները կործանիչ ազդեցություն ունեցան Ռուսաստանի տնտեսության վրա եւ նրան միջազգային հանրակցությունից մեկուսացրին տարբեր բնագավառներում: Այդպիսով, սահմանափակիչ միջոցների կիրառման ռազմավարությունը հաջողություն ունեցավ»,- ասել է նա: Ի հաստատումն իր խոսքերի՝ Էռնեստը բերել է այն փաստը, որ ՌԴ Կենտրոնական բանկը արտակարգ միջոցներ ձեռնարկեց՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

 

Ինչպես ընդգծել Է Սպիտակ տան ներկայացուցիչը, որքան երկար գործի սահմանափակիչ ռեժիմը, «այնքան ավելի խիստ մեկուսացման մեջ կգտնվի Ռուսաստանը, եւ պատժամիջոցներն այնքան ավելի մեծ ազդեցություն կգործեն Ռուսաստանի տնտեսության վրա», սակայն ԱՄՆ-ը ջանում է խուսափել այնպիսի իրադրությունից, որի դեպքում այդ ազդեցությունը դրամատիկ էֆեկտ կունենա համաշխարհային տնտեսության համար:

Նույն շարքից