Անահիտ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2015-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցվել է 4,8 տոկոս գնաճ, սակայն նախորդ ամսվա մարտի նկատմամբ գրանցվել է 0,4 տոկոս գնանկում, ինչը պայմանավորված է հիմնականում պարենային ապրանքների 1,5 տոկոս գնանկմամբ:
Պարենային ապրանքների գնաճը 2015-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմել է 4,7 տոկոս, 2014-ի դեկտեմբերի համեմատ` 1,5 տոկոս, իսկ ահա 2015-ի մարտի նկատմամբ, ինչպես արդեն նշվեց, արձանագրվել է 1,5 տոկոս գնանակում:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ապրիլին մարտի համեմատ պարենային ապրանքների 1,5 տոկոս գնանկումը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի, ձկնամթերքի, ձվի, կենդանական և բուսական յուղերի, շաքարավազի ապրանքախմբերի՝ 6,1-3 տոկոս գնանկումով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 11-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 6,1-0,2 տոկոս գնանկում, իսկ 2-ում` 0,8-3,3 տոկոս գնաճ: