Ֆեյսբուք 

Մարդկությունը հաղթահարել է ֆաշիզմը, չի հաղթահարել ստալինիզմն ու դեռևս չի ճանաչել Օտոմանական կայսրության ոճրագործությունը

Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Մեր պապերից ում գլուխը 15 թվին երիտթուրքերը կերան, ով ստալինիզմի զոհ գնաց 37 թվին, ով էլ Հայրենական պատերազմում հիտլերիզմին զոհ գնաց: Հիմա որ Մոսկվան զարդարել են Ստալինի նկարներով, տրամաբանությունը ո՞րն է, էս մարդատյաց մեքենաները հավասարապես մարդկային կյանքեր են խլել, հիմա մեկը մյուսից զատել, մեկին հերոսացնելը պատմության խեղաթյուրում է:



Մյուս կողմից ֆաշիզմի դեմ հաղթանակը կամ յուրացնելը, կամ նսեմացնելը հավասարապես եղկելի են: Մարդկությունը հաղթահարել է ֆաշիզմը, չի հաղթահարել ստալինիզմն ու դեռևս չի ճանաչել Օտոմանական կայսրության ոճրագործությունը: Ես հավասարի նշան եմ դնում այս բոլորի միջև այս պահին, մի՛ փորձեք աղավաղել իմաստներն ու հերոսացնել նրանց, ովքեր հավասարազոր ոճրագործներ են եղել:

Նույն շարքից