Բիզնես 

ՌԴ-ում դոլարն ընկել Է մինչև 64,5 ռուբլի

analitik.am

Ռուբլին համարում Է «խիստ թերագնատատված» եւ ձեռնամուխ Է լինում շուկայում իր արժութային մնացորդների վաճառքին: ՌԴ ֆիննախի այս հաղորդումից հետո դոլարը և եվրոն Մոսկվայի բորսայում սկսել են արագա իջնել:


Դեկտեմբերի 17-ին Երեւանի ժամանակով ժամը 12:12-ին բորսայում դոլարն արժեր 64,5 ռուբլի, ինչը 3 ռուբլով ցածր Է նախորդ օրվա փակման մակարդակից: Եվրոյի փոխարժեքը կազմել Է 80,6 ռուբլի՝ իջնելով 4,5 ռուբլով:


Դեկտեմբերի 17-ին սակարկություններն սկսվել են արժույթների՝ 3-4 ռուբլի աճով, բայց այնուհետեւ դոլարը եւ եվրոն սկսել են իջնել: Փորձագետները խոսում Էին ՌԴ ԿԲ-ի կողմից ինտերվենցիաների հավանականության մասին: Ֆիննախի հաղորդումից հետո դոլարի եւ եվրոյի անկումն արագացել Է:


Նախորդ օրվա ընթացքում դոլարի փոխարժեքը հասել Էր 80 ռուբլու, եվրոյինը՝ 100 ռուբլու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից