Սեդրակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանում Ազատություն ռադիոն վերջնականապես դադարեցնում է գործունեությունը՝ տեղափոխելով գրասենյակը Պրագա։ Անցած տարվա դեկտեմբերին գրասենյակը փակել էին հատուկ ծառայությունները, բոլոր աշխատակիցներին տարել բաժին, հարցազննել, համակարգիչները առգրավել, գրասենյակը փակել։
Դրանից մեկ տարի առաջ ադրբեջանա-ամերիկյան ֆորումի իր բացման խոսքում Ալիևը հայտարարել էր, թե Ադրբեջանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ։ Դրանից առաջ ու հետո բազմիցս դա կրկնել է։ Բայց դա իրեն չխանգարեց ԱՄՆ-ի Պետդեպի կողմից ֆինանսավորվող այդ հեղինակավոր լրատվականը նման բռի ուժով փակել։ Բոլորի վրա թքած։
Հիշում եմ սրանից մի քանի տարի առաջ Ադրբեջանում հայտարարված ռուսական լեզվի տարվա ընթացքում նույն բռնապետը փակեց ռուսական հեռուստաալիքները՝ շարունակելով պնդել, որ ռազմավարական են նաև հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Տոտալիտար ռեժիմ ասվածը հասկանալու համար պետք է հասկանալ հետևյալը. այս ամենը մեծ շղթայի մասնիկներ են, որի նպատակն է իզոլացնել սեփական ժողովրդին ռեժիմի հասցեին քննադատներից ու իզոլացնել սեփական երկիրը արտասահմանից՝ ոչ միայն որևէ քննադատություն դուրս չթողնելով, այլ որևէ քննադատություն արտահայտողներին իզոլացնելով։