Ֆեյսբուք 

Եվրոպացի լինելը, որպես «ԱՊՊԱ» կտրոն

Խաչատրյան Ժոռան ֆեյսբուքյան էջում գրում է․


Ինչպես գիտենք Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման և ցիանիդի միջոցով ոսկու կորզման ծրագրի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել: Բնապահպանները դեմ էին հանքավայրի շահագործմանը , քանի որ այն վնասակար է շրջակա միջավայրի համար:

 

Այնուամենայնիվ, այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Մասնավորապես մայիսի 6-ին` Երևանի Օրհուս կենտրոնում,պետական, հասարակական գործիչների, բնապահպանների, փորձագետների, ինչպես նաև հանքավայրը շահագործել պատրաստվող «Lydian International» ընկերության գործադիր փոխնախագահ Դիդյե Ֆոլենի մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական քննարկումը:



Հատկանշական է այն փաստը, որ հարգարժան պարոն Ֆոլենը, շեշտադրելով իր` Ֆրանսիայի քաղաքացի լինելու փաստը, ասել է, որ ինքը ՀՀ ինչ որ օլիգարխ չէ և կոռուպցիոն գործունեություն չի դրսևորել: Այս կերպ փորձել է ստվերել իր դեմ ուղղված մեղադրանքները: 

 

Մեջբերեմ. «Ուզում եմ բոլորը տեղյակ լինեն, որ «Lydian»-ը արժեքների շուկայում ցուցակված ընկերություն է: Ես Հայաստանի ինչ-որ օլիգարխ չեմ, ես Ֆրանսիայի սովորական քաղաքացի եմ, և եթե հանկարծ դուք ինձ կոռուպցիայի մեջ եք մեղադրում, հնարավոր է, որ ինձ և իմ տնօրենին բանտ ուղարկեն: Եթե դուք ուզում եք լրացուցիչ տեխնիկական ուսումնասիրություններ և քննարկումներ, խնդրեմ, եկեք կազմակերպենք»:



Անկեղծ ասած համոզիչ փաստարկ չէր… Ֆրանսիայի քաղաքացի լինելը դեռ չի նշանակում, որ տվյալ անձը զերծ է որևէ կոռուպցիոն գործունեությունից: 

 

Կոռուպցիան և կոռումպացված գործիչները չեն ճանաչում ոչ ռեգիոն, ոչ էթնիկ պատկանելություն, ոչ էլ առավել ևս աշխարհագրական դիրք: Մի՞թե Եվրոպան ապահովագրված է կոռուպցիայից, իսկ եվրոպացիներն էլ ամենաարդար ու ազնիվ գործիչներն են: Կարճ ասած պարոն Ֆոլենի`Ֆրանսիայի քաղաքացի լինելու հանգամանքը, ոչ մի կերպ չի բացառում, որ վերջինս կարող է դրսևորել ինչ որ կոռուպցիոն գործունեություն: 

 

Վերջ ի վերջո հայտնի են մեծ թվով կոռուպցիոն սկանդալներ, որոնցում Եվրոպական «ցիվիլ» երկրների ներկայացուցիչներն են:



Եվ վերջում կուզենայի մի փոքր խոսել «ցիվիլ եվրոպացու» խոսելաձևի մասին: Պետք է նկատենք, որ Ֆոլենի խոսքում ավելի շատ բնորոշումներ, որակումներ էին, քան ինչ որ մասնագիտական վերլուծություններ կամ հիմնավոր հակափաստարկներ: 

 

«Lydian»-ի փոխտնօրենը խոսքերին ու լեզվին ազատություն տալու փոխարեն լավ կաներ ժամանակը օգտագործեր մասնագիտական հետազոտությունների ու դրանց մատչելի ներկայացման համար:



Հ.Գ Պարոն Ֆոլենը դեռ չի հասկացել, որ Եվրոպացի լինելը ապահովագրության տեսակ չէ և նման լուրջ մեղադրանքների ժամանակ պետք է հանդես գալ առավել ազդեցիկ հակափաստարկներով:

Նույն շարքից