Ֆեյսբուք 

Ընտանիքի միակ արու զավակ զինվորներին առաջին գիծ չտանելու մասին օրենքը լուրջ ռիսկեր է պարունակում

Գոռ Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

Նոր իմացա, որ նոր օրենք են ուզում ընդւոնել, որով ընտանիքի միակ արու զավակը հանդիսացող ժամկետային զինծառայողներին այլևս չեն ներգրավի առաջնագծում դիրքապահ ծառայությանը։ Առաջին հայացքից, այս օրենքը շատ դրական ու հեռանկարային է թվում, սակայն եթե ավելի ուշադիր քննեք այն, ապա կտեսնեք, որ դրանում իրականում ոչ մի դրական բան չկա։



Նախ, այս օրենքը մեծ ռիսկեր է ենթադրում, քանի որ ի՞նչ երաշխիք կա, որ այն չի հանգեցնի նրան, որ ծնողները խուսափեն երկրորդ տղա ունենալուց։ Եվ իրոք, ինչի՞ ծնողը ունենա երկու տղա, եթե երկու և ավել տղա ունենալու դեպքում, նա ստիպված է լինելու սթրեսսեր տանել իր երկու և ավել տղաների համար էլ, երբ գա նրանց զորակոչվելու ժամանակը։ Փոխարենը, կարելի է ունենալ միայն մեկ տղա և ըստ ցնակության՝ աղջիկներ և չանհանգստանալ դրա համար։



Անունը դրել են, որ գենոֆոնդի մասին են մտածում, մինչդեռ կարծես նոր արհեստական միջավայր են ստեղծում՝ սեռով պայմանավորված աբորտների բարգավաճման համար։ Ու հետո, այնպիսի տպավորություն է, որ երկու և ավել որդիներ ունեցողները ինչ որ երկրորդ սորտ են ու նրանց արյունը ավելի էժան արժե, քան միակ արու զավակներինը։



Կարծում եմ, որ այս օրենքը դեռ շատ հում է ու բազմաթիվ ռիսկեր է ենթադրում և վաղ է նման բան գործարկելը մեր մոտ։ Փոխարենը, ավելի լավ է կենտրոնանան նրա վրա, թե ինչպես նվազեցնեն մարտական կորուստները՝ ժամանակակից տեխնոլոգիաների ու մարտավարության յուրացումով։

Նույն շարքից