Նարեկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տոնուս»-ին պատկանող կառուցված, ինչպես նաև անավարտ բազմաբնակարան շենքների և ոչ բնակելի շինությունների նկատմամբ «Արցախբանկ» ընկերության գրավի իրավունքի առկայությամբ պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 2-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերջինիս 10.568.213 ՀՀ դրամ և 6.922.479 ԱՄՆ դոլար պահանջները գրանցվել էին որպես գրավով ապահովված պահանջներ: Պարտատերերին իրավունք է վերապահում գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցների հաշվին ստանալ առաջնահերթ բավարարում:
Հիշյալ իրավունքից բանկի օգտվելը չէր բխի «Տոնուս» ընկերության գործողություններից տուժած այն քաղաքացիների շահերից, ովքեր սեփականության իրավունքով բնակելի կամ ոչ բնակելի տարածքներ ձեռք բերելու նպատակով կատարել էին մասնակի վճարումներ:
Հաշվի առնելով «Տոնուս»-ից տուժած քաղաքացիների շահերը՝
Կառավարության նախաձեռնությամբ և մասնակցությամբ իրականացվեց բանկ-քաղաքացիներ տևական բանակցային գործընթաց, որը հանգեցրեց կողմերի միջև փոխըմբռնման:
Համառոտ ներկայացնելով խնդրի փոխադարձ ընդունելի լուծումը` նշենք, որ արդեն իսկ կառուցված շենքից բնակարաններն առաջարկվում է ուղղակի վաճառքով օտարել Ընկերությունից խաբված քաղաքացիներին՝ պայմանով, որ վաճառքի թույլտվության մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, նրանք վճարեն պայմանագրով վճարման ենթակա գումարի և կատարված կանխավճարի տարբերությունը, ինչպես նաև բնակարանի գրանցված յուրաքանչյուր 1 քմ համար 150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով հավելավճար:
Ինչ վերաբերում է անավարտ անշարժ գույքերին, ապա ուղղակի վաճառքով գույքը առաջարկվում է հանձնել «ԱշոտՇին» Ընկերությանը:
Նշենք նաև, որ «Տոնուս» Ընկերությանը պատկանող ք. Երևան, Դավիթաշեն, 2-րդ թաղամաս 46/4 հասցեում կառուցվող բազմաբնակարանային շենքը Բանկի մատնանշած «ԱշոտՇին» Ընկերությանը կօտարվի մնացյալ գույքերի օտարումներն ավարտելուց հետո:
Հարցի փոխադարձաբար ընդունելի ներկայացված լուծումը որոշակիորեն բխում է ինչպես գրավառու «Արցախբանկ» ընկերության, այնպես էլ «Տոնուս» ընկերությունից տուժած քաղաքացիների շահերից: