Ֆեյսբուք 

ՌԴ մեր գործընկերները գիտեն, որ Հայաստանը և Ռուսաստանի ռազմավարական գործընկերային հարաբերություններն անխախտ են

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Ես ձեռնպահ կմնամ ՌԴ պաշտոնական դիրքորոշումը մեկնաբանելուց, հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանը նման հայտարարություններ անելիս նկատի է առնում ոչ թե Հայաստան-Եմ հարաբերությունները, այլ ԵՄ-ի ԱլԳ քաղաքականությունը։ Իմ պատկերացմամբ, խոսքը գլոբալ աշխարհաքաղաքականության մասին է՝ այդ հայտարարությունը վերաբերում է առաջին հերթին հենց Ռուսաստանի անմիջական հարեւաններին՝ Ուկրաինային եւ Մոլդովային, միգուցե՝ Բելառուսին։



ՌԴ մեր գործընկերները գիտեն, որ Հայաստանը եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերային հարաբերություններն անխախտ են՝ պայմանավորված շատ կարեւոր մի շարք հանգամանքներով, եւ Հայաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հաշվին իր հարաբերությունները զարգացնել ուժային որեւէ այլ կենտրոնի հետ։



Մյուս կողմից, մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ամենեւին չենք դիտում որպես խոչընդոտ՝ առավելագույնս զարգացնելու համագործակցությունը նույն եվրոպական կառույցների հետ, եւ այստեղ էլ որեւէ հակասություն չենք տեսնում. հակասություն կարող են տեսնել մարդիկ, որոնք նման կանխատրամադրվածություն ունեն։

Նույն շարքից