Ֆեյսբուք 

49%-ով կկրճատվի տնտեսվարողների ծախսերը

Տիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Ապրանքային նշանի գրանցման պրոցեսը տնտեսվարողների համար հանդիսանում է առաջնային գործընթացներից մեկը: Նամանավանդ, երբ գործարարը նոր է սկսում իր բիզնես գործունեությունը:

 

Ինչպես գիտենք, ապրանքային նշանները գրանցելու համար տնտեսվարող սուբյեկտները ստիպված էին անցնել բավականին երկար գործընթաց:



Հարկ եմ համարում նշել, որ 2012 թվականի ընթացքում ապրանքային նշանի գրանցման համար ներկայացվել են 1790 հայտ: Ինչպես նաև, պետք է նշենք , որ գրանցման, ապրանքային նշանների հայտում փոփոխություններ կատարելու, հայտի զատման, , գրանցման վկայագրի և այլ գործընթացներով հայտատուների կողմից կատարված ծախսերը կազմել են 6,942,477,000 ՀՀ դրամ:



«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը մշակել էր մի նախագիծ որի միջոցով կպարզեցվեն ապրանքային նշանների գրանցման գործընթացները, ինչպես նաև կկրճատվեն հարկատուների ծախսերը: 

 

Պետք է ավելացնենք , որ նոր նախագծով ակնկալվում է կարգավորել ոլորտը, ինչպես նաև բարելավել բիզնես գործունեություն ծավալելու պայմանները: Այս օրինագիծը միտում ունի կրճատել նաև կարգավորումների հետ կապված տետեսավարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերը:



Այս հարցն այսօր քննարկվել է կառավարության նիստի ժամանակ և հավանության արժանացել: 
Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխություններից հետո ծախսերը կկրճատվեն մոտ 49.4%-ով՝ կազմելով 3,510,715,000 ՀՀ դրամ: Տնտեսական ազատության ցուցանիշը բարելավվել է 37%-ով:

Նույն շարքից