Ֆեյսբուք 

Մայիսի 15-ը պատմության մեջ

Գրիգորյան Ժոռան ֆեյսբուքյն իր էջում գրում է․


1811 - Պարագվայը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։



1904 - ռուսական «Ամուր» ականակիր նավը խորտակեց ճապոնական «Խացուսե» և «Յասիմա» հածանավերը։



1905 - հիմնվեց ամերիկյան Լաս Վեգաս քաղաքը։

 

1919 - Հույն-թուրքական պատերազմների ժամանակ հունական զորքերը ազատագրեցին Զմյուռնիա քաղաքը։

 

1928 - «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմում առաջին անգամ հանդես եկավ սիրված մուլտհերոս Միկի Մաուսի կերպարը։

 

1935 - շահագործման հանձնվեց Մոսկվայի մետրոպոլիտենը, որն ունի մոտ 300կմ երկարություն։

 

1940 - ստեղծվեց ՄաքԴոնալդս ընկերությունը։

 

2005 - հայտնաբերվեց Պլուտոնի արբանյակ Նիկտան։



Ծնունդներ`


1567 - Կլաուդիո Մոնտեվերդի, իտալացի նշանավոր երգահան, վիոլահար և երգիչ

 

1848 - Վիկտոր Վասնեցով,ռուս նկարիչ

1859 - Պյեռ Կյուրի, ֆրանսիացի ֆիզիկոս, Ֆրանսիայի ԳԱ անդամ (1905)

1904 - Արման Մանուկյան,ամերիկացի հայազգի նկարիչ, որը հայտնի է իր Հավայան կղզիների բնանկարներով

1911 - Մաքս Ֆրիշ, շվեյցարացի գրող

1918 - Երջանիկ Առաքելյան, հայ բանաստեղծ (վ. 1981)։

1925 - Վարդգես Բաբայան, հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող։

1935 - Գալուստ Գալստյան, հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ։

1949 - Աշոտ Ղազարյան, հայ սիրված կատակերգու դերասան։

1953 - Փիրս Բրոսնան, իռլանդացի դերասան և պրոդյուսեր

1960 - Ռիմաս Կուրտինայտիս, լիտվացի պրոֆեսիոնալ բասկետբոլի մարզիչ, նախկին բասկետբոլիստ

1963 - Ներսիկ Իսպիրյան, հայ երգիչ, երգահան

1981 - Պատրիս Էվրա,ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան



Տոներ`


Ընտանիքների միջազգային օր

Կլիմայի միջազգային օրն է

Նույն շարքից